.jpg)
Դուրս մնացած ուսանողները այլ բուհ տեղափոխվելու ևս 2 շաբաթ ունեն
«Բազմաթիվ ուսանողներ արդեն դիմել են նախարարություն` խնդրելով թույլ տալ իրենց տեղափոխվել այլ բուհ»,- հայտնեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը` Անդրանիկ Մարգարյանի անվան Երևանի թիվ 29 միջնակարգ դպրոց կատարած այցի ընթացքում լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ:
Խոսքը վերաբերում է այն 2000 ուսանողներին, որոնք դուրս են մնացել բուհերից ԿԳՆ-ի կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում 14 մասնավոր բուհերի լիցենզիաների դադարեցման հետևանքով:
Նախարարը նշեց, որ սահմանված կանոնադրության համաձայն` ուսանողները համապատասխան դիմումներ կարող են ներկայացնել մինչև սեպտեմբերի 15-ը: Նա հայտնեց, որ դիմումների հոսքն «ահռելի» է եղել հատկապես վերջին մի քանի օրերի ընթացքում: