.jpg)
Երկու միլիոն վրաստանցի սովի եզրին է
Վրաստանի Լեյբորիստական կուսակցության միջազգային քարտուղար Նեսթան Կիրտաձեն հայտարարել է, որ ըստ ՄԱԿ-ի տվյալների` Վրաստանի բնակչության շուրջ երկու միլիոնը սովի եզրին են հայտնվել, տեղեկացնում է «Վզգլյադ» պարբերականը:
Վրաստանի բնակչությունը 4,4 միլիոն մարդ է: Կիրտաձեի խոսքերով` անցած տարի հանրապետությունում սովի եզրին էին գտնվում 1,2 միլիոն մարդ:
«Վրաստան են վերադառնում միայն հարկադրաբար տեղահանվածները, ոչ ոք չի վերադառնում սեփական ցանկությամբ»,- ասել է նա և հավելել. «Պատմության և արդարության տրամաբանությամբ` Վրաստանի ներկա վարչակազմը չի կարող երկար գտնվել իշխանության մոտ»: