Վենետիկի փառատոնի ժյուրին գլխավորելու է Տարանտինոն
01/09/2010 18:46

Վենետիկի փառատոնի ժյուրին գլխավորելու է Տարանտինոն

Այսօր մեկնարկում է Վենետիկի միջազգային 67-րդ կինոփառատոնը: Փառատոնի բացումը կատարվելու է Դարրենա Արոնոֆսկու «Սև կարապ» ֆիլմով:

Փառատոնի հիմնական մրցութային ծրագրում ներառվել է 23 ֆիլմ: Մրցութային ֆիլմերի ցանկում են Սոֆիյա Կոպպոլայի «Ինչ-որ տեղ» (Somewhere), Թոմ Թիքվերի «Երեքը» (Drei), Ֆրանսուա Օզոնի «Ծաղկաման» (Potiche) և այլն:

Փառատոնի ժյուրին, «Openspace»-ի տեղեկացմամբ, գլխավորելու է Քվենտին Տարանտինոն:

Փառատոնը մշակութային տրամադրություն է ապահովելու առաջիկա 10 օրերի ընթացքում: Փակման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա սեպտեմբեր 11-ին: Փառատոնի փակմանը կցուցադրվի Ջուլի Թեյմորի «Փոթորիկը» ֆիլմը:
 

Վենետիկի փառատոնի ժյուրին գլխավորելու է Տարանտինոն