.jpg)
Ավանում «Նարեկի» արձան բացվեց
Երևանի Ավան համայնքում այսօր տեղի ունեցավ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» գրքին նվիրված «Նարեկ» հուշարձանի բացման արարողությունը, որին ներկա գտնվեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Ավանի Նարեկացի թաղամասի այգում գտնվող հուշարձանի կառուցապատումն ու բարեկարգումն սկսվել է 2009 թ.` թաղամասի ներբակային ապօրինաբար զբաղեցված հողամասերի և ավտոտնակների տեղում: Իր հերթին համայնքի այս այգին ստեղծվել էր Ավանի ղեկավարության, Երևանի քաղաքապետարանի, ինչպես նաև` փոխքաղաքապետ Տարոն Մարգարյանի և ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի անմիջական օժանդակությամբ:
Հուշարձանի հեղինակն է Հրանտ Մատինյանը: Լրագրողների հետ զրուցում նա հայտնեց, որ արձանը ստեղծվել է կես տարվա ընթացքում` Իջևանի կարմիր բազալտից: Քանդակագործը նշեց, որ փորձել է արձանի միջոցով յուրովի անմահացնել Նարեկացու ստեղծածը: