ՀՀ նախագահը Միշել Պլատինիին պարգևատրեց «Պատվո շքանշանով»
01/09/2010 18:43

ՀՀ նախագահը Միշել Պլատինիին պարգևատրեց «Պատվո շքանշանով»

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մայրաքաղաքի Ավան վարչական շրջանում ներկա է գտնվել Հայաստանի ֆուտբոլի ակադեմիայի բացման արարողությանը:

Հայաստանի հետ սպորտի բնագավառում համագործակցության ամրապնդման, Հայաստանի Հանրապետությունում մանկապատանեկան ֆուտբոլի զարգացմանը մեծապես նպաստելու համար ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Ֆրանսուա Պլատինին Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով պարգևատրվեց «Պատվո շքանշանով»: Հանրապետության ղեկավարը պարգևն ՈՒԵՖԱ-ի նախագահին հանձնեց ֆուտբոլի ակադեմիայի բացման արարողության ընթացքում:
 

ՀՀ նախագահը Միշել Պլատինիին պարգևատրեց «Պատվո շքանշանով»