.jpg)
Պլատինի. «Պատրաստվում եմ վերընտրվել ՈՒԵՖԱ-ի նախագահի պաշտոնում»
ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին այսօր լրագրողների հետ Հայաստանի հավաքական թիմերի նորակառույց տեխնիկական կենտրոնում տեղի ունեցած հանդիպման ժամանակ հայտարարեց, որ պատրաստվում է իր թեկնածությունը առաջադրել և վերընտրվել ՈՒԵՖԱ-ի նախագահի պաշտոնում:
«ՖԻՖԱ-ի նախագահ դառնալու իմ ցանկության վերաբերյալ լուրերը մտացածին են: Այսօր ես կարող եմ հստակ ասել, որ ՈՒԵՖԱ-ի նախագահի հաջորդ ընտրություններում կրկին առաջադրելու եմ իմ թեկնածությունը»,- ասաց նա: