.jpg)
Ռուբեն Հայրապետյան. «Հենրիխի տրանսֆերը շատ գայթակղիչ էր»
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանն այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում անդրադարձավ նաև մեր ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի` «Շախտյոր» տեղափոխությանը:
«Հենրիխի տեղափոխությունը Դոնեցկի «Շախտյոր» լրջորեն կանդրադառնա հայկական ֆուտբոլի հեղինակության վրա: Նրա տրանսֆերը բավական գայթակղիչ էր, և ես կարծում եմ, որ այսուհետ արտասահմանյան ակումբներն ավելի շատ կհետաքրքրվեն հայ ֆուտբոլիստների ծառայություններով»,- հայտարարեց ՀՖՖ նախագահը: