Հայաստանը շուտով կունենա վերականգնողական դպրոց
01/09/2010 18:04

Հայաստանը շուտով կունենա վերականգնողական դպրոց

Շատ շուտով Հայաստանում ևս կբացվի վերականգնողական դպրոց: Նման տեղեկություն այսօր լրագրողներին հայտնեց ՀՀ մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սոնա Հարությունյանը:

«Հայաստանում, ցավոք, վերականգնողական դպրոց չկա, սակայն մշակույթի նախարարությունն Իտալիայի կառավարության հետ ստորագրել է պայմանագիր, համաձայն որի, Հայաստանում շուտով կբացվի վերականգնողական դպրոց»,- ասաց Ս. Հարությունյանը` հավելելով, որ դպրոց բացելու համար Իտալիայի արտաքին գործերի նախարարությունը տրամադրելու է բավականին մեծ գումար:

«Արտասահմանից հրավիրելով մասնագետների` մեր նպատակն է, որ հայ մասնագետները հնարավորություն ունենան շփվել այլ մասանագետների հետ, վարպետաց դասերի հիմունքներով փորձի փոխանակում կատարվի»,- նշեց վարչության պետը և ընդգծեց, որ դպրոցը, հավանաբար, հաջորդ տարի կբացվի:
 

Հայաստանը շուտով կունենա վերականգնողական դպրոց