ՀՀ վարչապետը կմեկնի Արցախ
01/09/2010 17:48

ՀՀ վարչապետը կմեկնի Արցախ

ԼՂՀ անկախության հռչակման 19-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 2-ին երկօրյա այցով կմեկնի Ստեփանակերտ` մասնակցելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կազմակերպվող հանդիսավոր միջոցառումներին: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

ՀՀ վարչապետը կմեկնի Արցախ