Ռուսաստանը հանձնում է Թուրքիային ՄԱԿ ԱԽ ղեկավարությունը
01/09/2010 12:42

Ռուսաստանը հանձնում է Թուրքիային ՄԱԿ ԱԽ ղեկավարությունը

Այսօր Թուրքիան մեկ ամսով ստանձնում է ՄԱԿ Անվտանգության խորհրդի ղեկավարությունը: Ղեկավարի լիազորությունները թուրքական կողմին հանձնելու է ԱԽ մշտական ամդամ Ռուսաստանը, հայտնում է Ռոսբալտը:

Թուրքիան ընտրվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ 2009 թվականին` 2 տարով, և արդեն մեկ անգամ ստանձել է ԱԽ ղեկավարությունը: Այս տարի Թուրքիայի ղեկավարությունը համընկնում է ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի 65-րդ ամենամյա նստարջանի հետ, որը տեղի կունենա սեպտեմբերի 20-ից 22-ը:

Ինչպես հայտնում է աղբյուրը, սեպտեմբերի կեսերին Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի և ԱԳ նախարար Ահմեթ Դավութօղլուի ղեկավարությամբ թուրք բարձրաստիճան պաշտոնյաների պատվիրակություն է մեկնելու Նյու Յորք` Գլխավոր Ասամբլեայի նստաշրջանի շրջանակներում երկկողմ և բազմակողմ հանդիպումների նպատակով:
 

Ռուսաստանը հանձնում է Թուրքիային ՄԱԿ ԱԽ ղեկավարությունը