.jpg)
ԵՊՀ-ն աշխարհում գրավում է 4826-րդ տեղը
Աշխարհի 10 հազար համալսարանների շարքում Երևանի պետական համալսարանը գրավում 4826-րդ տեղը` ըստ վարկանիշային ցուցիչների: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այդ մասին տեղեկացրեց ՀՀ Կրթության և գիտության նախարարության Բժշկակենսաբանական միջազգային ուսումնական կենտրոնի տնօրեն Սիներիկ Հայրապետյան:
Բանախոսը շեշտեց, որ ի տարբերություն տարածաշրջանների երկրների համալսարանների` Հայաստանի մայր բուհը գրավում է բավականին հետին տեղ:
Ըստ նրա, վարկանիշային սանդղակում տեղ գրավելու համար հաշվի են առնում, թե տվյալ համալսարանը որքան տպագրական նյութեր է տալիս բարձր վարկանիշ ունեցող ամսագրերին, բուհի անձնակազմը ինչ պարբերականությամբ է ներկայացնում տվյալ համալսարանը միջազգային գիտաժողովներին և այլն:
«Մեզ մոտ վիճակը շատ վատ է, նույնիսկ կաթվածահար վիճակ է»,- շեշտեց Ս. Հայրապետյանը և հավելեց, որ հանրապետությունում չկա համապատասխան օրենսդրական դաշտ, «մեր անկախության առաջին 10 տարում ավերվում էր գիտությունը առանց օրենքների», իսկ 2000-ական թվականներին ընդունված կրթության ոլորտի օրենքները, ըստ բանախոսի` «հետամնաց» օրենքներ են: