.jpg)
«Ախթամար» կարճամետրաժ ֆիլմն արժանացել է Euro Effies մրցանակի
Սեպտեմբերի 15-ին EACA Euro Effies ամենամյա մրցանակաբաշխությանն «ԱՐԱՐԱՏ» կոնյակի ապրանքանիշն արժանացել է արծաթե մրցանակի: Հարկ է նշել, որ EACA Euro Effies մրցանակները շնորհվում են առավել արդյունավետ շուկայավարական նախաձեռնությունների համար:
Արծաթե մրցանակը շնորհվել է «Ինտեգրում 360» անվանակարկում «Լեգենդն այսօր» շարքի «Ախթամար» գովազդային արշավի համար: Սա ԱՊՀ տարածքում իրականացրած առաջին գովազդային արշավն է, որն արժանացել է Euro Effies մրցանակի:
Նշենք նաև, որ նախագծի իրականացմանը մասնակցել են կոմպոզիտոր Սթիվ Հիլթոնը և Ջիվան Գասպարյանը: Ֆիլմի գլխավոր դերերում հանդես են եկել Գրիգորի Դոբրիգինը և Ռավշանա Կուրկովան:
Ֆիլմը կարելի է դիտել www.ararat-legends.com կայքում: