Մասնագիտական կրթությանը նվիրված համաժողով` Երևանում
22/09/2010 17:04

Մասնագիտական կրթությանը նվիրված համաժողով` Երևանում

Այսօր Երևանում մեկնարկեց «Մասնագիտական կրթության որակի ապահովման առկա խնդիրները և զարգացման հեռանկարները ՀՀ-ում» խորագրով երկօրյա համաժողով, որը կազմակերպել էր «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմանդրամը (ՈԱԱԿ):

Համաժողովին բացման խոսքով հանդես եկավ ՀՀ կրթության նախարար Արմեն Աշոտյանը, ով վարչապետի անունից ողջունեց հավաքի մասնակիցներին:

«Կրթության որակը կրթական համակարգի ամենաարդիական խնդիրներից մեկն է, և որակի վերահսկողության ժամանակակից մեխանիզմները պետք է ներդրվեն թե' բուհական, թե' միջին մասնագիտական կրթության մեջ»,- նշեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Նախարարի խոսքերով երկօրյա համաժողովից ակնկալվում են արդյունավետ քննարկումներ, միջազգային լավագույն փորձի ուսումանսիրում, կարծիքների փոխանակում և շահագրգիռ կողմերի ներգրավում` որակի ապահովման մեխանիզմների մշակման գործում:

Համաժողովը քննարկելու է նաև Հայաստանում մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային ծրագրի նոր մոտեցումները, ոլորտը կանոնակարգող մի շարք փաստաթղթերի նախագծեր, ինչպես նաև` Մասնագիտական կրթության որակի ապահովման ՈԱԱԿ չափանիշներն ու չափորոշիչները:
 

Մասնագիտական կրթությանը նվիրված համաժողով` Երևանում