Քննարկվել են փորձնական մարդահամարի կազմակերպական հարցեր
22/09/2010 19:40

Քննարկվել են փորձնական մարդահամարի կազմակերպական հարցեր

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևոգյանի մոտ այսօր կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվել են 2011թ. հանրապետական մարդահամարի և ընթացիկ տարվա նոյեմբերին փորձնական մարդահամարի կազմակերպական հարցեր:

Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ ագային վիճակգրական ծառայության պետ Ստեփան Մնացականյանը, Տավուշի և Գեղարքունիքի մարզպետներ Արմեն Ղուլարյանն ու Նվեր Պողոսյանը, քանի որ փորձնական մարդահամարը նախատեսվում է իրականացնել Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում և Տավուշի մարզի Գետահովիտ, Գանձաքար, Աչաջուր, Խաշթառակ գյուղական համայնքներում:

Քննարկվել են նաև անհրաժեշտ ֆինանսավորման, տարածքների տրամադրման, դաշտային աշխատանքների կազմակերպման հարցեր: Հոկտեմբերի սկզբին Տավուշի և Գեղարքունիքի մարզերում կանցկացվեն փորձնական մարդահամարի կազմակերպման հետ կապված խորհրդակցություններ:

Նշենք, որ փոխվարչապետը միջոցառման պատշաճ իրականացման հարցում կարևորել է բնակչության իրազեկվածությունը և կազմակերպիչներին հորդորել քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ:

 

 

Քննարկվել են փորձնական մարդահամարի կազմակերպական հարցեր