.jpg)
Հայաստանի շախմատի հավաքականը հաղթեց 3,5:0,5 հաշվով
Խանտի Մանսիյսկում ավարտվեց շախմատի համաշխարհային Օլիմպիադայի երկրորդ տուրի շրջանակներում կազմակերպված Հայաստան-Ավստրալիա դիմակայությունը: Հայաստանի հավաքականը հաղթանակ տոնեց 3,5:0,5 հաշվով:
Երկու պարտիայի արդյունքները մենք արդեն հրապարակել ենք: Լևոն Արոնյանը, ինչպես գիտեք, հաղթել էր, իսկ Վլադիմիր Հակոբյանը բավարարվել էր ոչ-ոքի արդյունքով:
Մեր հավաքականի մյուս երկու անդամները պարզապես հնարավորություն չտվեցին իրենց մրցակիցներին և գեղեցիկ հաղթանակներ տոնեցին: Գաբրիել Սարգսյանը 43-րդ քայլին ստիպեց անձնատուր լինել Ջորջ Վենդի Քսիին, իսկ Արման Փաշիկյանը 44-րդ քայլին պարտության մատնեց Ստեֆեն Սոլոմոնին: