Հայ շախմատիստուհիները 1,5:2,5 հաշվով զիջեցին չեխերին
22/09/2010 19:39

Հայ շախմատիստուհիները 1,5:2,5 հաշվով զիջեցին չեխերին

Խանտի Մանսիյսկում ընթացող շախմատային Օլիմպիադայի երկրորդ տուրում Հայաստանի շախմատի կանանց ընտրանին մրցակցեց Չեխիայի հավաքականի հետ և պարտվեց 1,5:2,5 հաշվով: Երկրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց Էլինա Դանիելյանը` առաջին խաղատախտակի վրա հաղթելով Եվա Կուլովանային: Լիլիթ Մկրտչյանը ոչ-ոքի խաղաց Քրիստինա Հավլիկովայի հետ: Լիլիթ Գալոյանն ու Նելլի Աղինյանը, ցավոք, համապատասխանաբար զիջեցին Օլգա Սիկորովային և Թերեզա Օլսարովային:
 

Հայ շախմատիստուհիները 1,5:2,5 հաշվով զիջեցին չեխերին