Արթուր Բաղդասարյանն ընդունել է Լեհաստանի դեսպանին
22/09/2010 15:54

Արթուր Բաղդասարյանն ընդունել է Լեհաստանի դեսպանին

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը սեպտեմբերի 22-ին ընդունել է Հայաստանում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկուն:

Քննարկվել են Ազգային անվտանգության բյուրոյի ղեկավար Ստանիսլավ Կոզեի հրավերով Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակության` նոյեմբերին Լեհաստան կատարելիք պաշտոնական այցի հետ կապված կազմակերպչական հարցեր:

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի գրասենյակից հայտնում են, որ այցի ընթացքում նախատեսվում է հայ-լեհական երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակի քննարկում, այդ թվում` Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի և Լեհաստանի Ազգային անվտանգության բյուրոյի միջև համագործակցության հուշագրի և 2010-2012 թվականների համագործակցության ծրագրի ստորագրում:
 

Արթուր Բաղդասարյանն ընդունել է Լեհաստանի դեսպանին