.jpg)
Պաուլու Բենտու. «Մեր խնդիրն է խաղալ «Եվրո-2012»-ում»
Պորտուգալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Պաուլու Բենտուն վստահ է, որ իր սաները շարունակում են լավ հնարավորություններ պահպանել` դուրս գալու մայրցամաքային առաջնության եզրափակիչ փուլ: Եվ դա` չնայած այն հանգամանքին, որ թիմը մեկնարկային երկու խաղում վաստակել է ընդամենը մեկ միավոր` ոչ-ոքի խաղալով Կիպրոսի հավաքականի հետ և զիջելով Նորվեգիայի ընտրանուն:
«Մեր առջև բարդ խնդիր է դրված` դուրս գալ Եվրոպայի առաջնության եզրափակիչ: Ես վստահ եմ, որ անհրաժեշտ ամեն ինչ ունենք, որպեսզի հասնենք մեր նպատակին: Ներկա պահին պետք է կենտրոնանանք առաջիկա երկու հանդիպման վրա: Եթե հաղթենք դանիացիներին ու իսլանդացիներին, զգալիորեն կբարելավենք մեր մրցաշարային վիճակը»,- Բենտուի խոսքերը մեջբերել է AP գործակալությունը: