.jpg)
Երկօրյա համաժողով` Երևանում
Այսօր Երևանում մեկնարկեց ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնած Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների սփյուռքահայ շրջանավարտների երկօրյա հավաքը:
Հավաքին մասնակցում էին հայաստանյան բուհերի ռեկտորներ, դասախոսներ, շրջանավարտներ:
Հավաքին բացման խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Նախարարն անդրադարձավ ՀՀ սփյուռքի նախարարության առջև ծառացած խնդիրներին, խոսեց նախարարության շեշտադրումների շուրջ և ներկայացրեց 2009 և 2010 թթ.-ին Սփյուռքի կառույցների հետ իրականացված աշխատանքը:
Հրանուշ Հակոբյանն ընդգծեց, որ 7 մլն հայ է բանկվում աշխարհի ավելի քան 100 երկրներում, Սփյուռքում գործում է 33.000 կազմակերպություն, իսկ հայերի միայն 20-30 տոկոսն է անդամակցում այդ կազմակերպություններին:
Նշենք, որ երկօրյա հավաքին մասնակցում են 12 երկրների տարբեր տարիներին Հայաստանում ուսանած շուրջ 80 շրջանավարտներ, իսկ հավաքի նպատակներից է ստեղծել սփյուռքահայ շրջանավարտների համահայկական ընկերակցություն և քննարկել մի շարք հարցեր, որոնք կապված են սփյուռքահայերի կրթական խնդիրների հետ: