Մելենդես. «Պատրաստվում ենք հրավիրել Էնցո Զիդանին»
22/09/2010 19:18

Մելենդես. «Պատրաստվում ենք հրավիրել Էնցո Զիդանին»

Իսպանիայի ֆուտբոլի մինչև 16 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Հինես Մելենդեսը մտադիր է թիմ հրավիրել Մադրիդի «Ռեալի» 15-ամյա կիսապաշտպան Էնցո Զիդանին: Այս մասին տեղեկացնում է իսպանական AS-ը:

Հանրահայտ Զինեդին Զիդանի որդին` Էնցոն, հանդես է գալիս «Ռեալի» պատանեկան թիմերից մեկում: Նա ծնվել է Ֆրանսիայում, բայց նաև Իսպանիայի քաղաքացիություն ունի, ուստի կարող է ընտրություն կատարել:

«Ես ուզում եմ Էնցոյին հրավիրել Իսպանիայի հավաքական: Կխոսեմ նրա և Զինեդին Զիդանի հետ»,- ասել է Մելենդեսը:

Ինքը` Զինեդինը, առայժմ չի կողմնորոշվել, թե իր որդին որ երկրի հավաքականում պետք է խաղա:
 

Մելենդես. «Պատրաստվում ենք հրավիրել Էնցո Զիդանին»