.jpg)
«Եվրո-2013»-ը կարող է կազմակերպվել Չեխիայում
Չեխիան պաշտոնական հայտ է ներկայացրել` Եվրոպայի 2013 թ. ֆուտբոլի երիտասարդական առաջնության կազմակերպման համար: Ինչպես տեղեկացնում է AP գործակալությունը, այդ երկրի ֆեդերացիան պատրաստվում է Պրահայում, Օլոմոուցում և Ուգերսկ-Գրադիշտեում անցկացնել այդ մրցաշարը, որին պետք է մասնակցեն Եվրոպայի մինչև 21 տարեկանների լավագույն 8 թիմերը: Մայրաքաղաքում կօգտագործվի երկու, արևելյան քաղաքներում` մեկական մարզադաշտ:
Մրցաշարի կազմակերպման համար Չեխիայի հետ կպայքարեն Անգլիան, Ուելսը, Իռլանդիան, Իսրայելը և Բուլղարիան: Ընտրությունը կկատարվի Պրահայում դեկտեմբերին տեղի ունենալիք ՈՒԵՖԱ-ի համաժողովում: