.jpg)
22/09/2010 19:14
«Միլանը» Հանգելանդի համար առաջարկում է 7 մլն եվրո
Իտալական «Միլանը» սկսել է հետաքրքրություն դրսևորել Լոնդոնի «Ֆուլհեմի» պաշտպան Բրեդ Հանգելանդի նկատմամբ: Միլանյան ակումբը պատրաստ է 29-ամյա նորվեգացի ֆուտբոլիստի համար վճարել 7 մլն եվրո: Այս մասին հայտնում է «Itasportpress»-ը:
Նշենք, որ անգլիական ակումբի ղեկավարությունը հույս ունի Հանգելանդի տրանսֆերը վաճառել 9 մլն եվրոյով: