.jpg)
Կլինսմանը չկարողացավ պայմանավորվել ԱՄՆ-ի հավաքականի հետ
Գերմանացի ֆուտբոլային մասնագետ Յուրգեն Կլինսմանը հրաժարվել է գլխավորել ԱՄՆ-ի ֆուտբոլի ազգային հավաքականը, քանի որ չի կարողացել պայմանավորվել այդ երկրի ֆեդերացիայի հետ: Այս մասին հաղորդում է «The Local»-ը: Կլինսմանի հետ անհաջող բանակցությունների արդյունքում պայմանագիրը երկարաձգվել է Բոբ Բրեդլիի հետ, ում գլխավորությամբ ամերիկյան ընտրանին աշխարհի 2010 թ. առաջնությունում մտավ 1/8 եզրափակիչ:
«Ֆեդերացիայի ներկայացուցիչների հետ հանդիպել ենք մի քանի անգամ: Հանդիպումները շատ դրական էին, սակայն այդպես էլ չկարողացանք պայմանավորվել»,- ասել է Կլինսմանը NYT-ի թղթակցին: