.jpg)
22/09/2010 19:04
Կառլոս Վելան և Էֆրան Խուարեսը որակազրկվել են 6 ամսով
Մեքսիկայի ֆուտբոլի ֆեդերացիան 6 ամսով որակազրկել է Կառլոս Վելային ու Էֆրան Խուարեսին, նաև պատժել է ազգային հավաքականի 11 այլ ֆուտբոլիստների` ոչ պատշաճ վարքագծի համար: Այս մասին տեղեկացնում է AP գործակալությունը:
Նշենք, որ Կոլումբիայի հավաքականի հետ ստուգողական խաղից հետո Մեքսիկայի ազգային ընտրանու ֆուտբոլիստները երեկույթ են կազմակերպել «Monterrey» հյուրանոցում` հրավիրելով մարմնավաճառուհիների: