Հայտնում է ՀՀ Ոստիկանությունը
22/09/2010 15:34

Հայտնում է ՀՀ Ոստիկանությունը

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 15-ից 22-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության մեկ դեպք, որը բացահայտվել է: Արձանագրված գողության 42 դեպքից բացահայտվել է 18-ը, մարմնական վնասվածք հասցնելու 59 դեպքից` 53-ը, կողոպուտի 7 դեպքից` 5-ը, խարդախության 19 դեպքից` 17-ը:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության` 10-ը, կողոպուտի, խուլիգանության ու խարդախության 1-ական դեպք:

ՀՀ Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության տեղեկացմամբ`անցած շաբաթվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 55 պատահար, ինչի հետևանքով 6 մարդ զոհվել է, 93-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
 

Հայտնում է ՀՀ Ոստիկանությունը