.jpg)
22/09/2010 19:06
Ռիբերին շարքից դուրս է եկել երեք շաբաթով
«Հոֆենհայմի» հետ խաղում ստացած վնասվածքի պատճառով գերմանական «Բավարիայի» ֆուտբոլիստ Ֆրանկ Ռիբերին ստիպված կլինի խաղադաշտ չմտնել երեք շաբաթ: Այս մասին հայտնում է «Reuters» գործակալությունը: Չնայած սրունքաթաթի կապերը կտրվել են, պարզվել է, որ Ռիբերին, բարեբախտաբար, վիրաբուժական միջամտության կարիք չի զգում: