.jpg)
WADA-ն փոխել է արգելված խթանիչների ցուցակը
Համաշխարհային հակադոպինգային գործակալությունը հրապարակել է արգելված խթանիչների փոփոխված ցուցակը: Դրանում ներառվել են դոպինգի նոր տեսակներ, որոնք բոլորովին վերջերս են հայտնվել: Փոխվել են նաև մի շարք հայտնի տեսակների կարգերը:
«Մենք մտադիր ենք արգելված խթանիչները հայտնաբերել սև շուկայում, մինչ այն պահը, երբ դրանք կհայտնվեն դեղագործական արտադրության մեջ»,- AP-ի թղթակցին ասել է WADA-ի գլխավոր տնօրեն Դևիդ Հոումանը: