«Ես գնում եմ դպրոց. 10 տարի անց»  ֆիլմի ցուցադրությունը չի կայանա
13/10/2010 18:19

«Ես գնում եմ դպրոց. 10 տարի անց» ֆիլմի ցուցադրությունը չի կայանա

«Նարեկացի» արվեստի միությունում հոկտեմբերի 15-ին նախանշված «Ես գնում եմ դպրոց. 10 տարի անց» ֆիլմի ցուցադրությունը չի կայանալու:

Ինչպես Aysor-ին տեղեկացրեցին «Հույսի կամուրջ» կազմակեպությունից, տեխնիկական պատճառներով ցուցադրությունը հետաձգվել է, և, ամենայն հավանականությամբ, այն տեղի կունենա նոյեմբերի 15-ին` հաշմանդամության մեկամսյակի մեկնարկին: Այնուամենայնիվ, հոկտեմբերի 16-ին ֆիլմի հեղինակ Արա Շիրինյանի հետ հանդիպումը կայանալու է:

Հիշեցնենք, որ «Ես գնում եմ դպրոց. 10 տարի անց» ֆիլմը պատմում է հաշմանդամություն ունեցող այն չորս երիտասարդների մասին, ում կրթության իրավունքին «Հույսի կամուրջ» կազմակերպությունն առաջին ֆիլմով անդրադարձել է 10 տարի առաջ: Ֆիլմում ներկայացված են երիտասարդների ուսումնական հաջողությունները դպրոցում, բուհում, ապա` աշխատավայրում: Նրանք, չնայած տարբեր դժվարությունների, կարողացել են հաղթահարել խոչընդոտները և կյանքում գտնել իրենց տեղը:
 

«Ես գնում եմ դպրոց. 10 տարի անց» ֆիլմի ցուցադրությունը չի կայանա