.jpg)
13/10/2010 17:19
Փոփոխություն Հայաստանի 1-ին խմբի առաջնության խաղացանկում
Ինչպես տեղեկացնում են ՀՖՖ մրցումների կազմակերպման և անցկացման բաժնից, հաշվի առնելով այն, որ Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը անցկացնում է ուսումնամարզական հավաք, որին մասնակցելու են «Փյունիկ-2» թիմի 8 ֆուտբոլիստ, Հայաստանի առաջին խմբի առաջնության հոկտեմբերի 13-ին նախատեսված «Փյունիկ-2»-«Արարատ» հանդիպումը հետաձգվել է: