.jpg)
Արսեն Վենգեր. «Ֆրանսիա վերադարձը չեմ բացառում»
Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն արդեն մեկ անգամ չէ հայտարարում, որ ապագայում կարող է տեղափոխվել ՊՍԺ: Նա մտադիր է «Արսենալում» աշխատել մինչև 2014 թ., երբ կավարտվի նրա պայմանագրի ժամկետը, իսկ այնուհետև կվերադառնա Ֆրանսիա: Լոնդոնյան թիմի երկարամյա մարզիչն իր ապագան կապում է ՊՍԺ-ի հետ, որը վերջին շրջանում չի փայլում ներքին առաջնությունում: Ներկա պահին մայրաքաղաքային թիմը 12 միավորով ընթանում է Ֆրանսիայի առաջնության 7-րդ հորիզոնականում:
«Նման տարբերակը լիովին հնարավոր է: Բայց չեմ կարծում, որ կաշխատեմ գլխավոր մարզչի պաշտոնում: ՊՍԺ-ն ինչ-որ առումով յուրահատուկ ակումբ է: Գտնվում է 10 մլն բնակչություն ունեցող քաղաքում, որի միակ թիմն է: Այդ ակումբի համար գլխավորը ներդրողներ գտնելն ու ֆինանսական վիճակն ամրապնդելն է»,- Վենգերի խոսքերը մեջբերել է «Sky Sports»-ը: