.jpg)
Aysor-ն` այսօր
«Հայկական բանակն ու եկեղեցին միշտ մեծ հարգանք են ունեցել հայ հասարակության մոտ, իսկ վերջին դեպքերը որոշակի անդրադարձել են բանակի վարկանիշի վրա: Խնդիր է, թե ինչպես են այդ միջադեպերը շահարկվում»,- ասել է Կարեն Ավագյանը և ավելացրել, որ «ԲԱՆԱԿԻ ՈՐԵՎԷ ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆԱՑՈՒՄ ՉԿԱ»:
«Ազատության հրապարակը հակ–ի համար գերխնդիր է դարձել։ Երևի թե տարիների ընթացքում նախագահական նստավայրը փոխվել է ազատության հրապարակո՞վ։ Առաջ իրենց համար գերխնդիր էր նախագահական նստավայրը, և դա պատահական չէ, դրա պատճառն այն ակտիվության պակասն է, որ այսօր մենք բոլորս տեսնում ենք ՀԱԿ–ում և ՀԱԿ–ի գործունեության մեջ»,- այսօր ՀՀԿ-ական Կարեն Ավագյանը: Ըստ բանախոսի` ՀԱԿ–ի պասիվության պատճառն այն է, որ ՀԱԿ–ՈՒՄ ՉԿԱ ԼԵՎՈՆ ՏԵՐ–ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՓՈԽԱՐԻՆՈՂ ԱՆՁ:
Այսօր ՎԱՐՉԱՊԵՏ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆՆ այցելել է Լոռու մարզ և ՍԱՐԱՀԱՐԹ ԳՅՈՒՂՈՒՄ ՀԱՆՁՆԵԼ Է 157 ՏՆԵՐԻ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐ։ «Շատ ուրախ եմ, որ 157 ընտանիքների հանձնում ենք բնակարանների հավաստագրերը, հասկանալի է, որ 7000 ընտանիքով մենք ամբողջությամբ խնդիրները դեռևս չենք լուծում»,- նշել է վարչապետը:
«ՏԱԹԵՎԻ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ». ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՆ ԱՎԱՐՏՎՈՒՄ ԵՆ: Այսօր կառավարությունում տեղի է ունեցել հոկտեմբերի 16-ին կայանալիք «ՏԱԹԵՎԻ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» ծրագրի մեկնարկին և նորակառույց ճոպանուղու տեխնիկական գործարկմանը նվիրված խորհրդակցություն, որը վարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Կիրո Մանոյանն ասել է, որ ԲԱՔՎՈՒՄ ԻՐԵՆՑ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԱՊԱՀՈՎԵԼ ԵՆ ԲԱՎԱԿԱՆ ԱՉԱԼՐՋՈՐԵՆ, նույնիսկ հյուրանոցից նիստերի դահլիճ ընկած մի քանի հարյուր մետր ճանապարհը տեղափոխել են մեքենայով: Միայն օդանավակայանում Մարիո Նալբանդյանի մուտքի արտոնագրի հետ կապված խնդիրներ են եղել, և 5 ժամ ստիպված են եղել անցկացնել սպասասրահում:
Այս տարի ԼՐԱՆՈՒՄ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՅԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ 10-ԱՄՅԱԿԸ, որի շրջանակներում Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը Արցախում հանդիպելու է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին և քննարկելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:
Հոկտեմբերի 3-ին ՊՆ ՏՀԿ վարչության տարածած հաղորդագրության՝ առ այն, որ նույն օրը N զորամասի զորանոցի նկուղում հայտնաբերվել էր ժամկետային զինծառայող, շարքային Սամվել Գևորգի Խաչատրյանի դին, ՀՀ ՊՆ քննչական ծառայությունը հայտնում է, որ նախատեսված հանցագործությունները կատարելու կասկածանքով ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԵՆ ՄԱՐՏԿՈՑԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ, ՊԱՐՏԱԴԻՐ ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂ ԵՐԵՔ ՍԵՐԺԱՆՏ ԵՎ ԵՐԵՔ ՇԱՐՔԱՅԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐ:
Արարատի մարզի ԴԱՐԱԿԵՐՏ ԳՅՈՒՂՈՒՄ տեղի ունեցավ իրաքահայ փախստականների համար հիմնված ԱՆԱՍՆԱՊԱՀԱԿԱՆ ՖԵՐՄԱՅԻ ԵՎ ԿԱԹԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԱՅԱՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՑՈՒՄԸ: ֆերման և կաթի արտադրության կայանը հնարավորություն կտան շուրջ 25 իրաքահայ ընտանիքների, որոնք դարձել են ֆերմայի բաժնետերեր, ստանալ եկամուտ և որպես սեփականություն ունենալ 1-3 կով:
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14-Ը ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՆ Է: Ամեն տարի` արդեն 41-րդ անգամ, միջազգային գիտատեխնիկական հասարակությունը նշում է ստանդարտացման միջազգային օրը: Միջազգային ստանդարտները հեշտացնում են յուրաքանչյուրի հասանելությունն արտադրանքին, կառույցներին և ծառայություններին:
Հոկտեմբերի 12-ին ԿՈՐԵԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՍՊԱՆ ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԻՐ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԵՐՆ Է ՀԱՆՁՆԵԼ ԿՈՐԵԱՅԻ ՆԱԽԱԳԱՀ ԼԻ ՄՅՈՒՆ-ԲԱԿԻՆ: Կարևորվել է երկու երկրների ղեկավարների փոխայցելությունների և քաղաքական երկխոսության ակտիվացումը, ինչպես նաև գործարար կապերի ընդլայնումը:
Հոկտեմբերի 10-ին Արմեն Ջիգարխանյանի ղեկավարած Մոսկվայի դրամատիկական թատրոնում կայացել է հանդիսավոր երեկո` նվիրված ԽՍՀՄ ժողովրդական դերասան ԱՐՄԵՆ ՋԻԳԱՐԽԱՆՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 75-ԱՄՅԱԿԻՆ ԵՎ ԹԱՏՐՈՆԻ ՍՏԵՂԾՄԱՆ 15-ԱՄՅԱԿԻՆ: Բացման խոսքով հանդես է եկել ՌԴ մշակույթի նախարար Ալեքսանդր Ավդեևը: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձն է ընթերցել ՌԴ-ում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանը:
«ՄԵՐ ԹԻՄԻ ԽԱՂԻ ՈՐԱԿԸ ՇԱՏ ԲԱՐՁՐ ԷՐ: Ինձ համար կարևորն այն է, որ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԸ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ՄՈՏԵՑՈՒՄ ՑՈՒՑԱԲԵՐԵՑԻՆ ԵՎ ԼԻՈՎԻՆ ԿԱՏԱՐԵՑԻՆ ՄԱՐԶՉԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔԸ»,- ասել է Վարդան Մինասյանը: