Շուրջ 25 իրաքահայ ընտանիքներ եկամուտի աղբյուր ստացան
13/10/2010 15:19

Շուրջ 25 իրաքահայ ընտանիքներ եկամուտի աղբյուր ստացան

Արարատի մարզի Դարակերտ գյուղում տեղի ունեցավ իրաքահայ փախստականների համար հիմնված անասնապահական ֆերմայի և կաթի արտադրության կայանի պաշտոնական բացումը:

Անասնապահական ֆերման և կաթի արտադրության կայանը հիմնվել է Սեյվ դը չիլդրեն (Save the children) կազմակերպության կողմից` ԱՄՆ պետդեպարտամենտի Բնակչության, փախստականների և միգրացիայի գործակալության ֆինանսավորած ծրագրի շրջանակներում:

Սեյվ դը չիլդրենի հայաստանյան գրասենյակի տնօրեն Իրինա Սաղոյանն իր խոսքում նշեց, որ ֆերման և կաթի արտադրության կայանը հնարավորություն կտան շուրջ 25 իրաքահայ ընտանիքների, որոնք դարձել են ֆերմայի բաժնետերեր, ստանալ եկամուտ և որպես սեփականություն ունենալ 1-3 կով:

«Իրաքի փախստականների ընտանիքները մեծ ներդրում են ունեցել այս բիզնեսի կայացման գործում: Բիզնեսը թույլ տվեց ստեղծել արդեն 9 աշխատատեղ: Հույս ունենք, որ աշխատատեղերի թիվը կաճի»,- շեշտեց Իրինա Սաղոյանը:

Դարակերտ գյուղում վերանորոգվել է նախկին անասանգոմը, գնվել է 24 կով և 25 հորթ, տրամադրվել են կթման, կաթի ստուգման և սառեցման սարքավորումներ: Աշխատակիցները լավ նորություն ունեին. նոր անասնագոմում արդեն մեկ հորթ էր ծնվել:
 

Շուրջ 25 իրաքահայ ընտանիքներ եկամուտի աղբյուր ստացան