.jpg)
13/10/2010 19:33
Կակա. «Ես «Ռեալից» չեմ հեռանա»
Մադրիդի «Ռեալի» բրազիլացի կիսապաշտպան Կական հերքել է տեղեկատվությունը, որ պատրաստվում է հեռանալ «Արքայական ակումբից»:
«Ներկա պահին ես բացառում եմ այլ ակումբ տեղափոխվելու ցանկացած տարբերակ: Խոսքը նաև «A» սերիա վերադառնալու հնարավորությունների մասին է,- Կակայի խոսքերը մեջբերել է «Tuttomercatoweb»-ը:- Ոչ մի խնդիր ու տարաձայնություն չունեմ Ժոզե Մոուրինյոյի հետ: Հարգում եմ նրան և իմ խաղով ցանկանում եմ արժանանալ նրա վստահությանը»: