.jpg)
Ռունին կարող է տեղափոխվել «Ռեալ»
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունին առաջիկա տրանսֆերային շրջանում կարող է փոխել ակումբային պատկանելությունը:
Ինչպես տեղեկացնում է AS-ը, մանկունիանցիների ղեկավարությունը չի ցանկանում բաժանվել այդ ֆուտբոլիստից, սակայն ֆինանսական պատճառներով իրադարձությունների զարգացման նման տարբերակը քննարկվում է: Ռունիի գլխավոր հավակնորդներից մեկը Մադրիդի «Ռեալն» է, որի մարզիչը` Ժոզե Մոուրինյոն, արդեն խոսել է «Արքայական թիմում» նրան տեսնելու իր ցանկության մասին:
Ավելացնենք, որ Ռունիի գործող պայմանագրի ժամկետը կավարտվի 2011 թ. ամռանը: