.jpg)
«Տաթևի վերածնունդ». Նախապատրաստական աշխատանքներն ավարտվում են
Այսօր կառավարությունում տեղի է ունեցել հոկտեմբերի 16-ին կայանալիք «Տաթևի վերածնունդ» ծրագրի մեկնարկին և նորակառույց ճոպանուղու տեխնիկական գործարկմանը նվիրված խորհրդակցություն, որը վարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն Բեկոր Փափազյանը վարչապետին է ներկայացրել հիմնական միջոցառումների վայրում շուրջ 700 հյուրերի ժամանման, տեղակայման և միջոցառումների կազմակերպման հետ կապված հարցեր: