.jpg)
13/10/2010 11:02
Մարգարետ Թետչերը տոնում է իր 85 ամյակը
XX դարի վերջին քառորդի բրիտանական և համաշխարհային քաղաքականության կենդանի լեգենդ Մարգարետ Թետչերն այսօր տոնում է իր 85 ամյակը:
Թետչերը երեք անգամ ղեկավարել է պահպանողականների հաղթանակն Մեծ Բրիտանիայի ընդհանուր ընտրություններում ( 1979, 1983 և 1987 թվականներին),և ղեկավարել երկիրը 1979-ի մայիսի 4-ից մինչև 1990-ի նոյեմբերի 28-ը` ավելի քան 11 տարի: Այս մասին հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» գործակալությունը: