Ուկրաինայում այսօր սգո օր է հայտարարված
13/10/2010 09:32

Ուկրաինայում այսօր սգո օր է հայտարարված

Այսօր Ուկրաինայում սգո օր է հայտարարված` ի հիշատակ նախօրեին գնացքի և ուղևորատար ավտոբուսի բախման հետևանքով զոհվածների: Այդ մասին, ըստ Ինտերֆաքսի, հրամանագիր է ստորագրել Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը:

Դնեպրոպետրովսկի շրջանում հոկտեմբերի 12-ին տեղի ունեցած ողբերգության հետևանքով, ըստ Ուկրաինայի ԱԻՆ տվյալների, զոհվել է 43 մարդ, այդ թվում` երեք երեխա:
 

Ուկրաինայում այսօր սգո օր է հայտարարված