ՎիվաՍել-ՄՏՍ-ը հյուրընկալել է թիվ 170 ավագ դպրոցի սաներին
13/10/2010 17:08

ՎիվաՍել-ՄՏՍ-ը հյուրընկալել է թիվ 170 ավագ դպրոցի սաներին

ՎիվաՍել-ՄՏՍ-ը` «ՄՏՍ» ԲԲԸ-ի դուստր ձեռնարկությունը, կարևոր է համարում երիտասարդ սերնդի մասնագիտական կողմնորոշման հարցում ռացիոնալ քայլեր կատարելը: Հայաստանի բջջային առաջատար օպերատորի ձեռքբերումներն ուսումնասիրելն ու անհրաժեշտ եզրակացություններ կատարելն այդ նպատակին ծառայող մեթոդներից մեկն է:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային շենքում հանրապետության տարբեր հանրակրթական դպրոցներից սաներ հյուրընկալելն ավանդույթ է դարձել: Հերթական ընդունելության արդյունքում ՏՏ ոլորտի զարգացման հեռանկարների մասին եզրակացություն կատարելու հնարավորություն են ունեցել մայրաքաղաքի թիվ 170 ավագ դպրոցի սաները: Այս մասին տեղեկացնում են ընկերությունից:

«Հանրակրթական դպրոցներում սովորողների մեծ մասն ապագա մասնագիտության հարցում կողմնորոշվում է կա'մ տրված խորհուրդներին հետևելով, կամ` պատահական ընտրությամբ: Կարևոր դեր է կատարում նաև նախասիրությունը: Այդ ճանապարհն առավել դյուրին դարձնելու հարցում էական դեր կարող է ունենալ ուսումնառության տարիներին տարբեր ոլորտներում գործող ընկերությունների հետ համագործակցությունը: Որպես կանոն, ամենաճիշտ տպավորությունը ստեղծվում է տեղում` սեփական բացահայտումների միջոցով: ՎիվաՍել-ՄՏՍ-ը կողմնակից է կրթության հետ համագործակցության այս մոդելին` վստահ լինելով, որ էապես կարող է նպաստել աշխատաշուկայի առավել արդյունավետ ձևավորմանն ու պահանջարկից բխող մասնագետների պատրաստմանը»,-աշակերտների ուշադրությունը հրավիրել է ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Տարբեր վարչությունների աշխատանքին ծանոթանալուց հետո, ՎիվաՍել-ՄՏՍ-ի պատանի հյուրերն իրենց տպավորություններն ամբողջացրել են գլխավոր տնօրենի հետ հարցուպատասխանի ընթացքում:
 

ՎիվաՍել-ՄՏՍ-ը հյուրընկալել է թիվ 170 ավագ դպրոցի սաներին