Եվրոպայի կանանց մինչև 19 տարեկանների առաջնության վիճակահանություն
16/11/2010 14:34

Եվրոպայի կանանց մինչև 19 տարեկանների առաջնության վիճակահանություն

Այսօր ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում տեղի ունեցավ 2011/12թթ. Եվրոպայի կանանց մինչև 19 տարեկանների առաջնության վիճակահանությունը: ՀՖՖ մամուլի քարտուղարության տեղեկացմամբ, առաջին որակավորման փուլում 40 թիմ բաժանվեց 10 խմբի:

Հայաստանի ընտրանին հանգրվանեց 6-րդ խմբում, որտեղ կհանդիպի Ավստրիայի, Իտալիայի և ՆՀՀ Մակեդոնիայի թիմերի հետ:

Ընտրական մրցաշարը կընդունի ՆՀՀ Մակեդոնիան: Հանդիպումները տեղի կունենան հաջորդ տարվա սեպտեմբերի 17-ին, 19-ին և 22-ին:
 

Եվրոպայի կանանց մինչև 19 տարեկանների առաջնության վիճակահանություն