.jpg)
22/11/2010 11:18
Զավեն Անդրիասյանը կխաղա Եվրոպայի առաջնություններում
Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը դեկտեմբերի 17-19-ը Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում կմասնակցի Եվրոպայի արագ և կայծակնային խաղի առաջնություններին: Ինչպես տեղեկացնում է armchess.am-ը, այս մրցաշարերից անմիջապես հետո Անդրիասյանը մտադիր է հանդես գալ Հոլանդիայի Գրոնինգեն քաղաքում անցկացվելիք ավանդական օփենում: