Դպրոցի հոբելյանին նվիրված մրցաշար
03/12/2010 15:38

Դպրոցի հոբելյանին նվիրված մրցաշար

2010 թ. դեկտեմբերի 22-25-ը Երևանում կանցկացվի Հենրիկ Գասպարյանի անվան շախմատի դպրոցի 50-ամյակին նվիրված արագ շախմատի մրցաշար` շվեյցարական մրցակարգով, 11 տուրով: Մասնակցել կարող են դպրոցի նախկին և այժմյան սաները: Արտերկրից հրավիրվում են դպրոցի 10 նախկին սաներ: Այս մասին տեղեկացնում է armchess.am-ը:

Ավելացնենք, որ մրցաշարի մրցանակային հիմնադրամը 2 մլն դրամ է: Առաջին մրցանակակիրը կստանա 500 հազար դրամ:
 

Դպրոցի հոբելյանին նվիրված մրցաշար