Լիլիթ Մկրտչյանը կխաղա սպիտակներով
04/12/2010 13:35

Լիլիթ Մկրտչյանը կխաղա սպիտակներով

Անթաքիայում աշխարհի շախմատի կանանց առաջնության բացման արարողության ժամանակ անցկացվեց գույների վիճակահանություն, համաձայն որի` առաջին փուլի առաջին պարտիայում բոլոր կենտ համարները կխաղան սպիտակներով, իսկ զույգերը` սևերով: Այսպիսով, այսօր հայ շախմատիստուհիներից Լիլիթ Մկրտչյանը կխաղա սպիտակներով, իսկ Էլինա Դանիելյանը, Էլմիրա Սկրիպչենկո-Աղաբաբյանը և Դինա Կագրամանովան` սևերով: Այս մասին տեղեկացնում է armchess.am-ը:

1-ին փուլ, 1-ին պարտիա

Լիլիթ Մկրտչյան-Ժան Սիաովեն
Շադրինա-Էլինա Դանիելյան
Ֆոյշոր-Էլմիրա Սկրիպչենկո
Ձագնիձե-Դինա Կագրամանովա
 

Լիլիթ Մկրտչյանը կխաղա սպիտակներով