.jpg)
06/12/2010 11:10
Գրիգոր-Սևակ Մխիթարյանը յոթ տուրից հետո ունի 4 միավոր
Գրոսմայստեր Գրիգոր-Սևակ Մխիթարյանը Ամերիկանա քաղաքում անցկացվող Բրազիլիայի առաջնությունում յոթ տուրից հետո ունի 4 միավոր: Մրցաշարային աղյուսակը գլխավորում են գրոսմայստերներ Ֆիերը և Վեսկովին, ովքեր վաստակել են 6-ական միավոր: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը: