Բակո Սահակյանն այցելել է Ստեփանակերտի շախմատի տուն
08/12/2010 17:26

Բակո Սահակյանն այցելել է Ստեփանակերտի շախմատի տուն

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր այցելել է Ստեփանակերտի շախմատի տուն, որտեղ ընթանում էր ԼՂՀ պետական անկախության և Սահմանադրության տարեդարձին նվիրված թիմային մրցաշար: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Նախագահը կարևորել է Արցախի և Հայաստանի շախմատի ֆեդերացիաների կողմից կազմակերպված նման միջոցառման անցկացումը մեր երկրում՝ այն համարելով հանրապետությունում սպորտի զարգացման կարևոր խթաններից մեկը:
 

Բակո Սահակյանն այցելել է Ստեփանակերտի շախմատի տուն