Նախագահը կմասնակցի ՀԱՊԿ և ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպմանը
10/12/2010 09:44

Նախագահը կմասնակցի ՀԱՊԿ և ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպմանը

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը այսօր Մոսկվայում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին և ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նիստին:

Օրվա առաջին կեսին տեղի կունենա ՀԱՊԿ գագաթնաժողովը, որի ընթացքում Ռուսաստանը կազմակերպության նախագահությունը կփոխանցի Բելառուսին:

Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, Կրեմլում վստահ են, որ այս բանակցությունները «կնպաստեն ՀԱՊԿ անդամ-պետությունների փոխգործակցության շարունակմանը և զարգացմանը` Կազմակերպության պատասխանատվության տարածաշրջանում կայունության և անվտանգության շրջանակներում»:

Ակնկալվում է, որ այսօր կընդունվեն Կազմակրպության անդամ-պետությունների Հռչակագիրը և ՀԱՊԿ Խաղաղարար ուժերի մասին Հայտարարությունը:
 

Նախագահը կմասնակցի ՀԱՊԿ և ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպմանը