«Նախագահի աշխատակազմում, այսպես ասած, «թևեր» գոյություն չունեն»
10/12/2010 15:57

«Նախագահի աշխատակազմում, այսպես ասած, «թևեր» գոյություն չունեն»

«Հանրապետության նախագահի աշխատակազմում, այսպես ասած, «թևեր» գոյություն չունեն և չեն էլ կարող ունենալ»,-մեկնաբանելով մամուլի այն հրապարակումները, ըստ որոնց նախագահի արարողակարգի աշխատակիցները բոյկոտ են հայտարարել աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանին ու նախագահականում տարբեր թևեր են ի հայտ եկել, լրագրողներին ասել է ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանը:

«Նախագահական նստավայրի բոլոր աշխատակիցներն ունեն միայն մեկ խնդիր. անվերապահ ու ժամանակին կատարել հանրապետության նախագահի բոլոր հանձնարարականները և սպասարկել նրա գործունեությունը: Որևէ մեկն այլ խնդիրներ ունենալ պարզապես չի կարող»,- ասել է ՀՀ նախագահի մամուլի քարտուղարը:
 

«Նախագահի աշխատակազմում, այսպես ասած, «թևեր» գոյություն չունեն»