.jpg)
Միջազգային համաժողով` նվիրված Բոլոնիայի գործընթացին
Այսօր Աղվերանում մեկնարկեց եռօրյա միջազգային համաժողով` նվիրված Հայաստանում 2005 թ.-ից իրականացվող կրթական բարեփոխումներին` «Բոլորնիայի գործընթացը. ձեռքբերումներ, խնդիրներ, մարտահրավերներ» թեմայով:
Համաժողովին մասնակցում են շուրջ 150 պատվիրակներ. ՀՀ կրթության և գիտության նախարարության ներկայացուցիչներ` նախարարի գլխավորությամբ, Երևանի բուհերի ռեկտորներ, ՏՏ ոլորտի կազմակերպություններ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, Հայաստանում հավատարմագրված դեսպանատների ներկայացուցիչներ, ինչպես նաև` ուսանողներ:
Համաժողովին բացման խոսքով հանդես եկավ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
«Նախարարությունը նպատակ ունի իր գործընկերների հետ միասին ազնիվ, ոչ ֆորմալ խոսել այն բոլոր խնդիրների մասին, որոնք կանգնած են մեր առջև»,- շեշտեց Ա. Աշոտյանը և հավելեց, որ համաժողովը նաև առիթ է, որ նախապատրաստվեն Բոլորնիայի ազգային զեկույցի ստեղծման գործընթացին. զեկույցի պատրաստման մեկնարկը ընթացող համաժողովն է:
Նախարարը նշեց նաև, որ նախարարության կողմից հայտարարված է մրցույթ` սոցիոլոգիական հետազոտության համար:
«Այս 5 տարիների ընթացքում չունենք հստակ հասարակության գնահատականը այն մասին, թե ինչպես է գնահատվում Բոլոնիայի գործընթացի շրջանակներում իրականացված այս կամ այն բարեփոխումը»,- բացատրեց նախարարը: