.jpg)
10/12/2010 20:33
Երկրաշարժ` ԼՂՀ-Ադրբեջան սահմանագծում
Սույն թվականի դեկտեմբերի 10-ին` տեղական ժամանակով 19:20 րոպեին, ԼՂՀ-Ադրբաջան սահմանագծի Քարվաճառ բնակավայրից 13 կմ դեպի հյուսիս տեղի է ունեցել 2,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Էպիկենտրոնում գրանցվել են 3-4 բալանոց ցնցումներ: Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ դեռևս չեն հաղորդվում:
Այս մասին հաղորդում են ՀՀ Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունից: