Ցեղասպանության մասին գիտաժողով` 20 երկրների մասնակցությամբ
10/12/2010 18:19

Ցեղասպանության մասին գիտաժողով` 20 երկրների մասնակցությամբ

Դեկտեմբերի 14-15-ը Երևանում կանցկացվի «Ցեղասպանության հանցագործությունը, կանխարգելում, դատապարտում և հետևանքների վերացում» խորագրով միջազգային գիտաժողով: Այս մասին հայտնում են ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից:

Գիտաժողովին, որը նվիրված է Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի ընդունմանը, կմասնակցեն բազմաթիվ գիտնականներ շուրջ 20 երկրներից, այդ թվում ցեղասպանագիտության բնագավառում այնպիսի ճանաչված հեղինակություններ, ինչպիսիք են` Իվ Թերնոնը, Լեանդրո Դեսպուին, Իսրայել Չառնին, Վիլիամ Շաբասը, Թաներ Աքչամը, Թեսա Հոֆմանը, Ֆրենք Չոքը և այլոք:

Միջազգային գիտաժողովը կմեկնարկի Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթով և արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի բացման խոսքով: Գիտնականները կայցելեն նաև Ծիծեռնակաբերդ ու եղևնի կտնկեն Հիշողության պուրակում:

Գիտաժողովն աշխատանքը կավարտի դեկտեմբերի 15-ին, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի փակման ելույթով:

Ցեղասպանության մասին գիտաժողով` 20 երկրների մասնակցությամբ