Իրանում ազատ են արձակել մահվան դատապարտված Աշտիանիին
10/12/2010 10:58

Իրանում ազատ են արձակել մահվան դատապարտված Աշտիանիին

Իրանի իշխանություններն ազատ են արձակել քարկոծման միջոցով մահվան դատապարված 43-ամյա Սաքինե Մոհամմադի Աշտիանիին, ինչպես նաև նրա որդուն և փաստաբանին: Այդ մասին հաղորդել է Agence France-Presse-ը` վկայակոչելով գերմանական Anti-Stoning Committee իրավապաշտպան կազմակերպությանը:

Թեհրանը դեռևս որևէ մեկնաբանություն այս կապակցությամբ չի արել:

2006թ.-ին երկու երեխաների մայր Սաքինե Աշտիանիին դատապարտել էին մահվան` կախաղանի միջոցով` ամուսնու սպանությանը մասնակից լինելու մեղադրանքով:

2007թ.-ին մահվան դատավճիռը փոխարինվել էր 10 տարվա բանտարկության, սակայն ավելի ուշ, կնոջը կրկին դատապարտել էին մահվան, այս անգամ ամուսնական անհավատարմության մեղադրանքով. Աշտիանիին պետք է քարկոծեին:

Նույն տարվա աշնանը ձերբակալվել էին Աշտիանիի փաստաբանը, ինչպես նաև երկու գերամանացի լրագրողներ: Հաղոդվում էր, որ նրանք փորձել են հարցազրույց վերցնել Աշտիանիի որդուց:

Իրանի իշխանությունները նրանց մեղադրում էին լրտեսության մեջ:
 

Իրանում ազատ են արձակել մահվան դատապարտված Աշտիանիին